00:00:00

Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

13:20, 14 մայիս 2021

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝  Զաքիր Հասանովը ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և այլ մարտական միջոցները: Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդային տարածքի մարտունակության, մարտական հերթապահության վարման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր