00:00:00

Եվրախորհրդարանում հայ ռազմագերիների վերաբերյալ կարևոր հայտարարություն կընդունվի

10:29, 14 մայիս 2021

ArmLur.am-ի տեղեկություններով եկող շաբաթ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, քննարկվելու և ընդունվելու է կարևոր հայտարարություն հայ ռազմագերիների վերաբերյալ: Այդ հայտարարությամբ կոչ է արվելու միջազգային կառույցներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնությունը իրականացնելու համար հայկական կողմից մեծ աշխատանքն են տարել ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով աշխատել է Եվրոպական պահպանողականների և ժողովրդավարների հետ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով աշխատել է եվրոպական լիբերալների հետ և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով աշխատել է EPP-ի եվրոպական ժողովրդավարական կուսակցության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր