00:00:00

Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան

10:00, 14 մայիս 2021

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սիմոնյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2021 թվականի մայիսի 26-ից 28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների թեմայով խորհրդատվական կոմիտեի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։ 2. Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր