00:00:00

Իսրայելի վարչապետի որդի Նեթանյահու-կրտսեր. Թուրքերն են կատարել Հայոց ցեղասպանությունը

20:41, 13 մայիս 2021

Իսրայելի վարչապետի որդի Յաիր Նեթանյահուն որոշել է պատմության դաս տալ թուրք բոտերին, որոնք իրեն հետեւում են Twitter-ում՝ հիշեցնելով, որ թուրքերն են կատարել Հայոց ցեղասպանությունը: «Բոլոր թուրքական բոտերին, որոնք ինձ հետեւում են այստեղ՝ պատմության կարճ դաս: Դուք ծագումով Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից եւ ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության նկատմամբ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիս է, եւ դուք այն ապօրինաբար գրավել եք: Դուք կատարել եք նաեւ Հայոց ցեղասպանությունը: Դուք ներկայում անօրինական կերպով գրավում եք Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան եւ Քուրդիստանը: Ձեր երկիրը ղեկավարում է բռնապետ, ով ցանկանում է կրկին զավթել եւ ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր