00:00:00

ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին

20:22, 13 մայիս 2021

ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին, բայց դա անհնար է Ադրբեջանի կողմից մերժման պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ԼՂ հակամարտության գոտում ՄԱԿ-ի խմբերի գործունեության վերաբերյալ հարցին: «Մենք կցանկանայինք անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին, ինչպես աշխարհի այլ մասերին: Այսօր դա անհնար է, քանի որ մենք Ադրբեջանի իշխանություններից անհրաժեշտ թույլտվություն չենք ստացել: Սակայն, հուսով ենք, որ շուտով այս հարցում առաջընթաց կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր