00:00:00

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

17:55, 13 մայիս 2021

ՀԱՊԿ-ը մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այս տարվա մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ մի քանի կիլոմետրով առաջ են անցել դեպի հայկական տարածք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր