00:00:00

«Կարող ենք կորցնել նոր տարածքներ»․ Մանուկյանը ՀՓՇ խորհրդի անդամներին հրավիրում է նիստի

17:19, 13 մայիս 2021

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում Վազգեն Մանուկյանի անունից հայտարարություն է տարածվել, որում քաղաքական գործիչը անհանգստություն է հայտնում երկրին սպառնացող լուրջ վտանգների համար և Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում է խորհրդի նիստի։ «Հարգելի՛ գործընկերներ, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ: Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի: Հարգանքով՝ Վազգեն Մանուկյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր