00:00:00

Այս պահին 200 ահաբեկիչ կա ՀՀ տարածում․ պահանջում եմ քրգործ հարուցել․ Բորիս Ավագյան

16:39, 13 մայիս 2021

«Ես որպես ՀՀ քաղաքացի պահանաջում եմ ՀՀ նախագահից՝ որպես սահմանադրության երաշխավոր, քանի որ մենք բոլորս լսեցինք, որ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժել է 200 հոգի զինված ադրբեջանցի։ Նախագահը պարտավոր էր երեկ արդեն այդ հայտարարությունից հետո պահանջել գլխավոր դատախազությունից հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով և պահանջել, որ ուժային կառույցները  նրանց ձերբակալեն և եթե նրանք չհմաձայնեն և փորձեին հակադրվել, ուրեմն նրանց  պետք է ոչնչացնեին, որպես ահաբեկիչներ»։ Yerevan.Today-ի հետ զրույցում դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ասաց Արցախի նախկին պետպաշտոնյա Բորիս Ավագյանը, որը զբաղվել է և շարունակում է զբաղվել գերիների վերադարձի հարցերով։ «Գլխավոր դատախազությանը պաշտոնապես հայտարարում եմ որպես ՀՀ քաղաքացի և որպես ԶՈւ սպա՝ ինչու մինչև այժմ չի հարուցել քրգործ՝ ահաբեկչություն հոդվածով։ Ես համարում եմ, որ իմ իրավունքը խախտված է և իմ իրավունքերի սահմանդրական  երաշխավորը՝ նախագահը լռում է, լռում է գլխավոր դատախազը, որը ըստ իր պարտականություների պետք է հարուցի քրգործ և պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքը, սակայն ոչինչ չի արել մինչ այսօր»,- ասաց Ավագյանը: Դիտարկմանը՝ գուցե վախենո՞ւմ են Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու վտանգից, Ավագյանը պատասխանեց․ «Այն իշխանությունը, որը վախենում է իր քաղաքացիների շահերը պաշտպանելուց, ինչ է որ պատերազմից է վախենում, պետք է հեռանա նույն օրը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր