00:00:00

Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի

16:35, 13 մայիս 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Շիրակի մարզում շարունակվում են: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 741, «Sputnik-V» -ով՝ 558 շահառու: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր