00:00:00

Լիտվայի ԱԳ նախարարը անհանգստություն է հայտնել Սյունիքում իրավիճակի կապակցությամբ

16:26, 13 մայիս 2021

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: ԱԺ-ից  հայտնում են, որ կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Արարատ Միրզոյանն արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր