Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հերքում էմամուլի տեղեկությունները, թե ինքը գնել է «Ժառանգություն» կուսակցությունը: Irakanum.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը չցանկացավ մեկնաբանել նաեւ «Ժառանգության» հետ այս ընտրություններին մասնակցելու լուրերը, միայն ասաց, որ մի քանի ուժերից առաջարկություն ստացել է, որոշում կընդունի առաջիկա օրերին: Մեր հարցին՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժերից է առաջարկը, նախկին պատգամավորը պատասխանեց, որ ոչ նախկին իշխանությունների, ոչ ներկայիս իշխանությունների հետ կապ չունեցող ուժ է:
«Երկու, երեք օրվա ընթացքում ինձ համար պարզ կլինի որոշումս, մինչեւ որոշում չընդունեմ, չհաստատեմ, օդի մեջ բաներ չեմ կարող ասել: Բայց հնարավոր է մասնակցեմ մի ուժի հետ, որը եղել է արդեն խորհրդարանում, հիմա պետք է համախմբվենք տարբեր կուսացություններ ու հ/կ-ներ են միանալու, լավ գաղափարով, որ արդեն լինի արդյունավետ կուսակցություն, մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի »:
Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն էլ է կարծում, որ գործող իշխանությունները չարիք են երկրի համար ու պետք է օր առաջ հեռանան, ի պատասխան ասաց. «Ես նման բան չեմ ասում, բոլորը մեր հայ ժողովուրդն են, իշխանությունները տարբեր ժամանակաընթացքում արդյունավետ աշխատանքի տարբեր արդյունքներ կամ ձախողումներ են ունենում : Թշնամի են ասում, տարբեր անուններ են դնում, բոլորի հանդեպ պետք է հարգանք ունենանք, եթե արտահերթ ընտրությունների ենք գնում, պետք է մաքուր ընտրությունների մասնակցենք, որ կարողանանք Հայաստանի առողջ ապագայի համար կառավարություն ու խորհրդարան ստեղծենք»:
Մեր հարցին՝ կարո՞ղ եք բացառել, որ ընտրություններին մասնակցելով հետընտրական փուլում չեք համագործակցի իշխող ուժի հետ, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց. «Հիմա ամեն ինչ կախված է կուսակցության ծրագրից, կուսակցության խորհրդի որոշումից, հիմա շուտ է դրա մասին խոսելը»:
Irakanum.am