00:00:00

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ինքն իրեն էր կրակել

15:26, 13 մայիս 2021

Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի դաստակի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը «Տիր» հրացանը նորոգելիս: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երիտասարդն իր «Յագուար» տիպի օդամղիչ հրացանը նորոգելիս պատահաբար կրակել է, ինչի հետևանքով արճճե կոտորակը վնասել է ձեռքը։ Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր