00:00:00

Հայոց ցեղասպանության մասին գրելու համար Գերմանիայի քաղաքացուն 2 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

14:19, 13 մայիս 2021

Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝  Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար: Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել: Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատությունան նախարարությունից: Յուջելը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։
2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Յուջելին՝ մինչև վճռի հրապարակումը։ Վերջինս վերադրաձավ Գերմանիա։ Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։
ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր