00:00:00

Թուրք վերլուծաբանի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հեռանկարին

20:14, 01 մայիս 2018 Աշխարհ

Թուրքական «Karar» պարբերականի սյունակագիր Հաքան Ալբայրաքը «Հայաստանի առջև նոր հորիզոննե՞ր են բացվում» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հայ-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես նշում է, որ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձավ վերջ դնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությանը։ Հեղինակը, ուսումնասիրելով Փաշինյանի ելույթները, նշում է. «Իհարկե, նա չի հայտարարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման, ինչպես նաև զավթողական քաղաքականության վերանայման մասի։ Համենայնդեպս չեմ հանդիպել նման հայտարարության։ Սակայն եթե ցանկանում են ազատվել ռուսական ազդեցությունից, ապա պիտի գնան այդ քայլին (Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում-խմբ)»։ Հեղինակի պնդմամբ, եթե Փաշինյանը վարչապետ դառնա, հնարավոր է, որ Ռուսաստանի փոխարեն ավելի մեծ տեղ հատկացվի ԱՄՆ-ին և Արևմտյան երկրներին։ Վերջում հեղինակը հույս է հայտնում, որ Փաշինյանը պետք է փորձի ելք գտնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված անելանելի իրավիճակից։
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր