00:00:00

Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար

21:33, 01 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել  Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եղեկեցու վրա  կատարված հարձակման առնչությամբ: Նշվում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ: Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ անընդունելի է համարվել հայկական եկեղեցու վրա հարձակումը: Շեշտվել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու կատարողների ինքնությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին անհայտ անձիք աղբ էին լցրել հայկական եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերեն գրել. «Այս հայրենիքը մերն է»:  Դեպքի առնչությամբ Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն կատարվել են մաքրման աշխատանքներ»:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31