00:00:00

Վրաստանում այսօրվանից արգելվում է հանրային վայրերում ծխելը

22:08, 01 մայիս 2018 Աշխարհ

Վրաստանում այսօրվանից՝ մայիսի 1-ից, ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, որոնցով արգելվում է ծխելը  բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում և բոլոր հասարակական վայրերում։ Օրենքի նախագծում ասվում է, որ քաղաքացիական անձը, որը կխախտի օրենքը, կտուգանվի 100 լարիով (ավելի քան 40 դոլար), իսկ մասնավոր օբյեկտը՝ 500 լարի (մոտ 200 դոլար)՝ առաջին խախտման համար և 1000 լարի (մոտ 400 դոլար) կրկնակի խախտման համար։ Լրացումների համաձայն՝ ծխելը թույլատրվում է տանը, ծխելու համար հատուկ տարածքներում, որոնք կստեղծվեն փողոցներում, նարգիլե–բարերում, կազինոներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր