00:00:00

Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշները. նախկին ֆիննախ

20:38, 26 ապրիլ 2021 Տնտեսություն

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ հրապարակման հետքերով. քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշները: Ինչպես որ ակնկալվում էր. ՏԱՑ, հունվար փետրվար ամիսների կուտակային -6.7% անկման փոխարեն առաջին եռամսյակով՝-2.0% անկում: Արդյունաբերություն , -7.9% անկման փոխարեն -3.9% անկում: Գյուղատնտեսություն, -1.0% անկում առաջին եռամսյակի արդյունքներով: Շինարարություն, 1.0% աճի փոխարեն 4.7% աճ: Ծառայություններ, -12.5% անկման փոխարեն -8.1% անկում: Առևտուր, -11.3% անկման փոխարեն, -5.6% անկում: Հիշեցնեմ, որ հունվար -փետրվար ամիսների համեմատ եռամսյակի արդյունքներով ցուցանիշների բարելավումները կրում են բազային էֆֆեկտի ազդեցությունը (տես նախորդ հրապարակման գրաֆիկները)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր