00:00:00

Արավուս գյուղն անցել է ԶՈՒ պաշտպանության ներքո, ստեղծվել է աշխարհազոր. Մանախը մանրամասնում է

13:54, 26 ապրիլ 2021

Սյունիքի մարզի Արավուս գյուղի դիրքերից ետ կանգնելու մասին Մանախի` Արթուր Այվազյանի հայտարարությունից հետո նրան են այցելել ՌՈ, ապա՝ ՔԿ ծառայողները։ Այս մասին հայտնել է ինքը՝ Մանախը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ նշելով, որ քաղաքական իշխանությունները վերջապես որոշում են կայացրել պաշտպանության տակ վերցնել գյուղը՝ զինել գյուղացիներին, տարածքում տեղակայել ԶՈՒ ստորաբաժանումներ։ Նա հայտնել է, որ այցելած ՌՈ ծառայողներին ցույց է տվել, թե ինչ է կատարվում, եւ խնդիր է դրվել նրանց առաջ, որ Արավուս գյուղ պետք է մտնեն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, ձևավորվի աշխարհազոր, որի միջ կմտնեն գյուղացիները եւ կվարձատրվեն։ «Մենք հասել ենք նրան, որ ցանկացած անպաշտպան տարածք մենք պաշտպանելու ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական որոշում է կայացվել՝ Արավուս գյուղը ԶՈՒ պաշտպանության ներքո անցկացնելու ։ «Զգուշացրել եմ՝ Աստված մի արասցե, այն չոբանին, որ երկու անգամ հետ բերեցինք, փորձեն տանել, հանկարծ մի երեխա վիրավորվեց, հանկարծ թուրքը կրակոց արձակեց՝ խմբով շարժվելու ենք այնտեղ»,- նշել է Մանախը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր