00:00:00

Գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել․ՊՆ-ն հերքում է փոխհրաձգության մասին տեղեկությունը

12:11, 25 ապրիլ 2021

Պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց», - ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր