00:00:00

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր քայլը

10:45, 25 ապրիլ 2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:
Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է: Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր