00:00:00

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 9 լրագրող է զոհվել

01:15, 01 մայիս 2018 Աշխարհ

Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 29 մարդ է զոհվել, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաղորդում է TOLOnews-ը: Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի մայրաքաղաքում Agence France-Presse-ի լուսանկարիչ Շա Մարային: Ինչպես նաև, հարձակման զոհ են դարձել TOLOnews-ի օպերատորը, 1TV-ի լրագրողն ու օպերատորը, Mashal TV-ի 2 աշխատակիցները, Azadi Radio-ի («Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» աֆղանական ծառայությունը) 3 լրագրողները: Նշվում է, որ հարձակում է իրականացվել այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները: Հարձակումն իրագործել է մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր