00:00:00

Գարեգին Բ-ն եկեղեցականների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:51, 24 ապրիլ 2021

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեկացկանների ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք: Հուշահամալիրում Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ կատարվեց: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսը հուշահամալիր էր այցելում պետական այրերի հետ միասին: Նշենք, որ առավոտից հազարավոր մարդիկ են ուղեւորվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակաի հուշահամալիր: Առավոտյան այցելել են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, բազմաթիվ պաշտոնյաներ: Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր