00:00:00

Երեկ կառավարական ամառանոցների մոտից 5 անձ է բերման ենթարկվել, կազմվել է արձանագրություն

11:54, 22 ապրիլ 2021

Երեկ կառավարական ամառանոցների մոտ իրականացվող ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 5 անձ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիների նկատմամբ կազմվել է արձանագրություն, վերջիններս ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քաղաքացիները շրջափակել են կառավարական առանձնատան մուտքերը։ Նրանք ակցիա են իրականացնում՝ փորձելով Փաշինյանին դիմավորել այնպես, ինչպես սյունեցիները դիմավորեցին վերջինիս՝ Սյունիքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր