00:00:00

Փաշինյանը այլ մուտքով մտավ կառավարական առանձնատուն. ակցիայի մասնակիցները հավկիթները շարեցին առանձնատան մուտքի մոտ

22:30, 21 ապրիլ 2021

Նիկոլ Փաշինյանը շրջանցել է կառավարական առանձնատան գլխավոր մուտքը եւ այլ մուտքով տուն է հասել: Այս մասին կառավարական առանձնատան մոտ ակցիայի վայրից հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը: Գեղամ Մանուկյանը դիմեց նաեւ ոստիկաններին` ասելով, որ  պաշտպանում են ի մարդու, ով ոտնատակ է տվել հայի ամենակարեւոր ձգտումներից մեկը: «Նա մուտք է գործել շուռնուխցու տուն առանց այդ մարդկանց համաձայնության, հիշեք ինչ սրրբություն է ոտնատակ տվել այդ մարդը, որին դուք պաշտպանում եք: Վստահ կասեմ, որ նա ամեն  օր է այսպես տեղաշարժվելու»,-ասաց նա: Ակցիայի մասնակիցները կառավարական առնաձնատան մուտքի մոտ թողեցին իրենց հետ բերած հավկիթները, որոնք պետք է շպրտեին Փաշինյանի  ավտոշարասյան ուղղությամբ: «Այս հավկիթները բերել էինք այլ բանի համար, բայց թող մնան այստեղ` որպես հիշատակ»,-ասացին նրանք: Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Առանց  թուրքի Հայաստան»: Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր