00:00:00

Վերին Լարսում հսկայական խցանում է գոյացել

17:33, 30 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել: Այդ մասին հայտնել է «Sputnik Գրուզիան» իրադարձությունների վայրից: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ բազմակիլոմետրանոց խցանումն առաջացրել են մարդատար ավտոմոբիլները, քանի որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետը չի հասցնում ժամանակին բաց թողնել ավտոմոբիլների մեծ հոսքը:
Բեռնատար ավտոմեքենաները շարժվում են սովորական ռեժիմով: Մայիսյան տոների առթիվ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնել Վրաստան: Ավելի վաղ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչիները հայտնել են, որ մայիսյան տոներին Թբիլիսիում ամրագրված է հյուրանոցների 98 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր