00:00:00

Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

14:18, 30 ապրիլ 2018 Աշխարհ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ապրիլի 28-ին ընդունել է թուրք պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Բեյրութի ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Հովհաննես Կեոքչյանը: Թաներ Աքչամը Վեհափառ հայրապետին ներկայացրել է Ցեղասպանության մասին հրատարակած իր նոր գիրքը եւ առաջիկա իր ծրագրերը նույն ոլորտում: Նշենք, որ դոկտոր Թաներ Աքչամը մոտիկից ծանոթ է Արամ Ա կաթողիկոսին: Նա զանազան առիթներով այցելել է Անթիլիասի Մայրավանք եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թուրքիայի դեմ բացած Սիսի Կաթողիկոսարանի դատի իրավական յանձնախմբի անդամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր