00:00:00

Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն բացառում Իրանի միջուկային համաձայնագրի ընդլայնման անհրաժեշտությունը

02:00, 30 ապրիլ 2018 Աշխարհ

Իրանի միջուկային համաձայնագիրը պետք է ընդլայնվի այլ ոլորտներ ընդգրկելու համար՝ ներառյալ  բալիստիկ հրթիռների իրանական ծրագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Reuters-ը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակի տարածած զեկույցի համաձայն՝ Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը համաձայնել են, որ իրանական միջուկային համաձայնագիրը Թեհրանից միջուկային զենք ստանալու կանխարգելման լավագույն միջոցն է: Միեւնույն ժամանակ, կողմերը նշել են, որ հնարավոր է անհրաժեշտ լինի ընդլայնել համաձայնագիրը այլ ոլորտներ ներառելու համար՝ այդ թվում նաեւ բալիստիկ հրթիռների իրանական ծրագիրը: «Նրանք պարտավորվել են շարունակել ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն Իրանի կողմից մի շարք մարտահրավերների լուծման համար՝ ներառյալ հարցերը, որոնք կարող են կապված լինել նոր գործարքի հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր