00:00:00

Բրիջիթ Մակրոնը Մելանյա Թրամփին համարում է Սպիտակ տան կալանավոր

16:28, 29 ապրիլ 2018 Աշխարհ

Շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին, ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ հարցազրույց: Նա կիսվել է վերջերս ԱՄՆ կատարած այցից իր տպավորություններով: Հիմնականում խոսվել է Մելանյա Թրամփի մասին: 65-ամյա տիկին Մակրոնը անմիջապես հայտարարել է, որ շատերը սխալ պատկերացում ունեն ԱՄՆ առաջին տիկնոջ վերաբերյալ: «Նա թվում է՝ լարված, չժպտացող՝ հատկապես իր ամուսնու ֆոնին, որն այնքան է սիրում գրկախառնություն և ձեռքսեղմում»,- ասել է Բրիջիթը: «Իրականում այդպես չէ: Մելանյան շատ ուրախ է: Մենք միանման հումորի զգացում ունենք, մենք շատ ենք ծիծաղել միասին… Նա շատ ուժեղ անհատականություն է, բայց ստիպված է թաքցնել դա»,- հայտարարել է Բրիջիթ Մակրոնը: «Մելանյան ավելի շատ սահմանափակումներ ունի, քան ես: Նրան ոչինչ թույլ չեն տալիս անել: Անվտանգության ծառայությունն ահավոր է: Մելանյան նույնիսկ չի կարող բացել Սպիտակ տան պատուհանը, որովհետև ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները անմիջապես կզանգահարեն և կասեն՝ «փակեք»: Նա չի կարողանում ոչ մի տեղ դուրս գալ: Ես, օրինակ, ամեն օր զբոսնում եմ Փարիզում»,- ասել է Ֆրանսիայի առաջին տիկինը: «Նա ստիպված է փոխվել, իսկ ես՝ ոչ: Ես դուրս եմ գալիս իմ երեխաների և թոռների հետ՝ երբ ցանկանում եմ: Իսկ Մելանյան կարծես կալանավոր լինի»,- այսպիսի եզրակացություն է արել Բրիջիթ Մակրոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր