00:00:00

Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին

02:47, 02 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ «Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ: ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է  ըստ ընտանիքի կազմի: Համայնքների ղեկավարներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են: Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝  ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր