00:00:00

Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները կստանան 100 000 դրամ աջակցություն

13:55, 01 ապրիլ 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով կխրախուսվեն եւ աջակցություն կստանան այն գործատուները, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց հետ։ «Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով նախագիծ։ Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցման համար կատարված աշխատանքների ծախսերի մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր