00:00:00

Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար. լեհ պաշտոնյա

01:39, 29 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, այդ պատճառով էլ նրա դեմ պետք է պատժամիջոցներ գործեն: Այդ մասին հայտարարել է, Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ նիստից հետո՝ գրում է correspondent.net-ը:
 «Ընդհանուր համոզվածություն կա, որ Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը Եվրոպայում, ինչպես նաև իր հարևանների շրջանում»,- հայտարարել է Չապուտովիչը: Նրա խոսքով՝ նիստի ընթացքում նա ուշադրություն է հրավիրել Բալթիկ ծովում Լեհաստանի տնտեսական գոտում ռուսական բանակի անցկացրած զորավարժությունների, բրիտանական Սոլսբերիում քիմիական զենքի կիրառմամաբ հարձակման, ինչպես նաև ռուսների կողմից Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու կործանված ինքնաթիռի բեկորները հանձնել չկամենալու վրա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր