00:00:00

ԲԴԽ անդամներն այցելել են Մոսկվայի քաղաքային դատարան. Այցը ճանաչողական էր

13:10, 01 ապրիլ 2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Մոսկվայի քաղաքային դատարանում: ԲԴԽ-ից  հայտնում են, որ այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ եւ ռուս գործընկերները մտքեր են փոխանակել  երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների եւ ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների եւ արդյունավետության վերաբերյալ: Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջեւ նորովի ձեւավորվող փոխգործակցության կարեւորությունը եւ վստահություն հայտնել, որ լավագույն եւ առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման եւ կատարելագործման ճանապարհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր