ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ժողով կհրավիրեն, կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը ցուցումների մեջ, որտեղ նշվում է, որ տարիքային շեմը բարձրացվել է։
«Ըստ այդմ, մենք էլ մեր գործողութունները կկառուցենք», - ասաց նա։