00:00:00

Փաշինյանը վաղը հրաժարական է տալու. նա հեռանում է քաղաքականությունից. «Ժողովուրդ»

14:29, 01 ապրիլ 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր