00:00:00

Կարմիր Շուկայում նախատեսվում է 150 տուն կառուցել

16:31, 29 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, պատմական ակնարկ են արել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ համայնքապետի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմեր ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, որովհետև, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։ Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն: Համայնքում կա բուժկետ, սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ չկա: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր