00:00:00

Նիկոլ Փաշինյանն իր քմահաճույքներով է ղեկավարում պետությունը և որ ամենավտանգավորն է՝ ազգակործան ձևով. Արսեն Ջուլֆալակյան

11:47, 29 մարտ 2021

ԵՊՀ-ն իմ Ալմա մատերն է, ես համալսարանական եմ և ստացածս կրթության համար մեծապես պարտական եմ և շնորհակալ մայր ԲՈՒՀ-ին... Այն համահայկական արժեք է։ Հատուկ արժեքներ չունեցողների համար կրկնեմ՝ ԵՊՀ-ն համահայկական արժեք է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, թե «կա այսպիսի մի գաղափար, Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»։
«2020թ ամռանը՝ վարչապետ-ԻՔ խմբակցության հանդիպումներից մեկի ժամանակ բազմաթիվ հարցեր հնչեցին։ Դրանցից մի քանիսը կոնկրետ ինձ համար շատ կարևոր էին և կախված պատասխաններից՝ որոշելու էի հետագա քայլերս։ Չեմ անդրադառնա բոլոր դետալներին, բայց մեկի մասին ստիպված եմ այսօր խոսել, քանզի պարզվեց, այդ օրը հնչեցրած վարչապետի անլուրջ թվացող միտքը սկսում է հետզհետե «միս և արյուն ստանալ»՝ ինչպես և շատ այլ առաջին հայացքից թյուրիմացություն թվացող մտքեր։ Ուստի պետք է հիմիկվանից սկսենք լրջագույն պայքար՝ դրա դեմն առնելու համար։
Հուսամ շատերը դեռ հիշում են տխրահռչակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկին, ով հիմա գործող վարչապետի գլխավոր խորհրդականն է։ Հանրությունը շատ հիմնավոր պատճառներով պահանջում էր նրա հրաժարականը։ Քաղաքական թիմում ևս նրա աշխատանքից դժգոհողներ կային (ինքս գլխավոր քննադատներից մեկն էի...)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր