00:00:00

ՊՎԾ պետը գործուղվել է Սյունիք. Փաշինյանի որոշումը

12:18, 29 մարտ 2021

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը մարտի 27-31-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի մարզ: Այդ մասին ասված է Փաշինյանի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին 2021 թվականի մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)։ 2. Տիգրան Ուլիխանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայության պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – նշված է որոշման մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր