00:00:00

ՍԴ-ի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք. Փաշինյան

19:32, 28 մարտ 2021

Սահմանադրական դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն։ «Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետեւյալը ՝մենք արդեն հասել ենք եւ բոլոր մեխանիզմները ձեւավորել ենք, եւ որեւէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի եւ օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։ Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր