00:00:00

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ընտրությունների ժամանակ կոնսոլիդացիա կլինի Ռոբերտ Քոչարյանի շուրջ

19:38, 28 մարտ 2021

ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ընտրությունների ժամանակ կոնսոլիդացիա կլինի Ռոբերտ Քոչարյանի շուրջ: «Դա կատարելու է ընտրողը: Ընտրությունները ունեն այդ հատկությունը, բվեւեռացում է առաջանում: Այս պարագայում առաջանալու է Նիկոլ եւ հականիկոն բեւեռներ եւ ընտրողն իր գիտակցության մեջ որոշելու է, թե հականիկոլ բեւեռում ով է ամենավճռական պայքարողը»,- «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա: Ռուստամյանի խոսքով, վերջին օրերին ընտրողի մոտ ձեւավորվելու է իր մոտեցումը, եւ նա հաստատ ձայն է տալու այն թիմին, կամ այն ուժին, որն այդ վճռականությունը դրսեւորել է  եւ այն ծրագիրը ներկայացրել է, թե ինչպես է երկիրն այս վիճակից դուրս բերելու: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նոր իշխանության մեջ Նիկոլը չլինի: Եթե Շարժումը կարողանա եւ կարող է դա անել, 2 հազար տեղամասում լուրջ վերահսկողություն իրականացնել, որ կեղծիքներ թույլ չտա եւ կանխի, մենք պետք է ունենանք զուգահեռ ձայների հաշվարկ հենց այս հրապարակում, որ արձանագրվի իրական արդյունքը: Այս ներուժը այս Շարժումն ունի»,-ասաց Ռուստամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր