00:00:00

Ծաղկազարդով մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները

18:51, 28 մարտ 2021

Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում են Ավագ Շաբաթվա արարողությունները։ Ավագ Շաբաթվա ընթացքում կկատարվեն հետևյալ միջոցառումները. ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30) -Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1) - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, - Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում), - Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում, - Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում, ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2) - Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում, - Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում, ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3) - Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում), ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4) - Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր