00:00:00

Առաջիկայում կջնջեմ կասպիական այդ երկիրն աշխարհի իմ քարտեզից. Լապշինի գրառումն Ադրբեջանի մասին

21:33, 28 ապրիլ 2018 Աշխարհ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվելու իր փորձառությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լապշինը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով (Իսրայելի փողը- խմբ.) պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը՝ ոչ միայն ինձ հետ կատարվածը, այլ այն, ինչ նա անում է իր քաղաքացիների հետ: Ամփոփումը լինելու է նույնը ինչ այն խեղճ ամերիկացի զբոսաշրջիկի հետ, ում տանջում էին Հյուսիսային Կորեայում: Առաջիկայում Ստրասբուրգում Բաքվի դեմ հայցին զուգահեռ Ադրբեջանի դեմ էլ հայց կներկայացվի նաև ԱՄՆ-ում: Իսկ հետ ես այդ կասպիական երկիրը աշխարհի իմ քարտեզից կջնջեմ և խոստանում եմ նրան ունայնության մեջ չհիշատակել: Ես նրանց առաջարկում էի ինձ սիրաշահել մի տոննա խավիարով՝ շեկելային արտահայտությամբ: Դա ավելի էժան և հեշտ է, քան իրավիճակը հասցնել եռման կետի: Քանի դեռ լուռ են, ուրեմն հաշվում են, թե որքան խավիար է մնացել եվրապատգամավորներին գնելուց հետո»,- գրել է Լապշինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր