00:00:00

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա. Արցախի ՄԻՊ

21:31, 27 մարտ 2021

Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում: Տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր