00:00:00

«Ալյանս» կուսակցությունը 2000 հոգանոց ցանց է պատրաստում ընտրական գործընթացը վերահսկելու համար

16:20, 27 մարտ 2021

«Ալյանս» կուսակցությունը ընդլայնել է կամավոր ակտիվի կազմը: Կուսակցությունը 2000 հոգանոց ցանց է պատրաստում ընտրական գործընթացը վերահսկելու համար: Այդ մասին հայտարարություն են տարածել: «Այսօր արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ալյանս» կուսակցությունը նորից, ընդլայնեց կամավոր ակտիվի կազմը, որով նախապատրաստում է տեղամասերում քվեարկության ընթացքի և հաշվարկի հսկողություն իրականացնողների 2000 հոգանոց ցանցը։ Կուսակցությունը դիմել է ընտրությունների օրինականության մեջ շահագրգիռ ընդդիմադիր բոլոր ուժերին՝ առաջարկելով համագործակցաբար իրականացնել այդ հսկողությունը`օգտվելով նաև «Ալյանսի» մարդկային ռեսուրսից», - նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր