00:00:00

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը. Արայիկ Հարությունյան

16:05, 27 մարտ 2021

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: «Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում: Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր