00:00:00

Արցախի Խնձրիստան համայնքում հայտնաբերվել են «Սմերչից» արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ

18:20, 27 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ, հայտնում են ԱԻՊԾ-ից: ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ: Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր