Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մարտի 26-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին: Ողջունելով հյուրին՝ Միքայել Հայրիյանը նշել է, որ ուրախ է նրան տեսնել Արցախում:
Ժան-Միշել Էքերյանը նախարար Հայրիյանին ներկայացրել է այցի նպատակը՝ ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններին տրամադրել դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ, Արցախի գործընկերների համար հանդես կգա դասախոսություններով՝ փոխանցելով ժամանակակից անեսթեզիոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:
Հանդիպման ավարտին Միքայել Հայրիյանը շնորհակալություն է հղել Ժան-Միշել Էքերյանին արդյունավետ ծրագրերի, երկարատև համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: