00:00:00

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

19:45, 26 մարտ 2021

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, հաղորդում է Կրեմլի կայքը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա: Հետագա շփումների շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն », - ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր