00:00:00

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն

18:22, 26 մարտ 2021

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր