00:00:00

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

13:57, 26 մարտ 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի և առաջին ատյանի դատավորներ է նշանակել, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ Հրամանագրերից մեկով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում: Մյուս հրամանագրով Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 22-ի ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր