00:00:00

«Լուսավոր Հայաստանը» ընտրությունների է գնում միայն հաղթելու համար՝ անկախ ընտրակարգից. Գեւորգ Գորգիսյան

13:40, 26 մարտ 2021

Ինչպիսի ընտրակարգ էլ լինի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների է գնում միայն հաղթանակի հասնելու համար: Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով իշխանությունները փորձում են նվազեցնել ընտրական գործընթացին քաղաքացիների մասնակցության հնարավորությունը՝ հուսալով, որ իրենց համակիրները անպայման կգնան քվեարկելու, եւ քվեարկության ժամանակ իրենց կհաջողվի բարձր տոկոս ստանալ: «Մեզ մոտ այսօր քաղաքացիների գրեթե 30 տոկոսն է կարեկցում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս ցուցանիշը նվազելու միտում ունի: Պայմանականորեն ունենք եւս մեկ բեւեռ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, որը, կրկին տարբեր հաշվարկներով, ունի ձայների ենթադրաբար 10-15 տոկոս: Մնացած մոտ 50 տոկոս քաղաքացիները չեն ցանկանում ո՛չ հնին վերադարձ, ո՛չ Նիկոլ Փաշինյանի մնալը: Այս 50 տոկոսը «Լուսավոր Հայաստանի» պոտենցիալ ընտրողն է, եւ մենք դրան ենք հավակնում»,- պարզաբանեց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր